13.12.2016|
11:09
Երկրորդ ծանր հարվածը, որը ես ստացա, անձնական բնույթի էր. 1988 թվականին կորցրի մորս՝ Ժենյա Հարությունյանին: Նա նաև իմ դպրոցական ուսուցչուհին էր ու իմ գիտական գործերին մշտական տոն տվողը, ոգևորողն ու սրտացավ երկրպագուն: Մայրս այդպիսին էր ոչ միայն իր չորս զավակների, այլև դպրոցի բոլոր աշակերտների նկատմամբ: